Սեռական ցանկության ավելցուկը, իբրև ինքնուրույն հանդիպող ախտանիշ հազվադեպ և կլինիկական հետաքրքրություն հարուցող է: Կանանց սեռական ցանկության գերակտիվությունը անվանում են «Նիմֆոմանիա», տղամարդկանց համապատասխան վիճակը՝ «Դոն Ժուանիզմ»:

Սեռական ցանկության գերակտիվությունը պետք է տարբերակել բարձր սեռական ակտիվությունից, որը հանդիպում է մանիակալ և հիպոմանիակալ վիճակներում:

Կոմպուլսիվ և օբսեսիվ սեռական վիճակները նույնպես պետք է տարբերակվեն իսկական գերակտիվ սեռական ցանկությունից: Սեռական օբսեսիաները-կպչունություները լայն տարածված են: Կան շատ այցելուներ, որոնք գերմտահոգված են իրենց սեռականությամբ և զբաղվում են ձեռնաշարժությամբ օրվա մեջ մի քանի անգամ: Սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ այցելուները չեն զգում մշտական կամ կայուն սեռական ցանկություն: Ընդհակառակը նրանք մեծ տագնապ են ապրում և փնտրում են սեռական ակտիվության պատճառած անհարմարավետությունից ձերբազատվելու ուղիներ: Բոլոր կոմպուլսիվ վիճակներում տագնապի զգացումը ուժգնանում է, երբ փորձ է ձեռնարկվում կանխելու կոմպուլսիվ վարքը: Իսկապես, այս այցելուները տագնապի ներհոս են ապրում, երբ նրանք ներգրավված չեն ֆիզիկական խթանման կամ գայթակղեցման մեջ: Սեռական ակտիվությունը, որ ծառայում է նրանց լարվածությունը թուլացնող միջոց կոմպուլսիվ վարք է և ոչ թե գերբարձր սեռական ցանկություն: