Գլխացավ սեքսից հետո

1. Բարև Նարինե, ամուսինս սերմնաժայթքումից հետո ուժեղ գլխացավ է ունենում, ճնշումը բարձրանում է, չի կարողանում շարժվել, դրա համար սկսել է խուսափել սեռական հարաբերություններից: Ես ուզում եմ երեխա ունենալ և կարծում եմ, որ այն ռիթմը, որով հիմա ապրում ենք, դժվար թե հղիանալու ռիթմ է, խնդրում եմ մի խորհուրդ տվեք:

Պատասխան

Բարև հարգելի նամակագիր: Կա սեքսոլոգիական հիվանդություն, որ կոչվում է հետօրգաստիկ հիվանդության համախտանիշ, այն բնութագրվում է այն նշաններով, որ նկարագրել եք` գլխացավ, արյան ճնշման տատանում, սեռական կյանքից խուսափում ևայլն: Այս համախտանիշի բացատրությունը տարբեր հեղիանկներ տարբեր կերպ են բացատրում` սկսած նյարդահումորալ տեղաշարժերով մինչև իմունոլոգիական շեղումներ: Սա հիվանդություն է, որը բուժվում է, հարկավոր է դիմել բժիշկ-սեքսոլոգի: Իսկ հղիանալու համար անգամ մեկ հարաբերությունը բավարար է, եթե հստակ գիտեք Ձեր ձվազատման օրը և, որևէ այլ գինեկոլոգիական խնդիր չկա, ինչպես նաև խնդիրներ չկան նաև սերմնահեղուկում` կապվածս  սերմնաբջիջների քանակության և շարժունակության հետ:

Փակել

Ուռած սեռական շուրթեր

1. Բարև Ձեզ: Ես սեռական հարաբերության ժամանակ ցավ եմ զգում և իմ սեռական շուրթերը ուռում և մեծանում են այդ ժամանակ, որը շատ երկար մնում է այդպես, մինչև մի քանի ժամ: Ասացեք խնդրում եմ ՝ դա նորմա՞լ է: Ունե՞մ արդյոք ես բուժման կարիք:

Պատասխան

Ցավի առկայությունը կապված է տարբեր հանգամանքների հետ: Եթե Դուք գինեկոլոգիական քննություն եք անցել և գինեկոլոգը Ձեզ ասել է, որ Դուք որևէ ֆիզիկական խնդիր չունեք, ապա ամենայն հավանականությամբ՝ ցավը սեռական հարաբերության սխալ ընթացքի հետ է կապված: Դա նշանակում է, որ դուք սեռական հարաբերության ժամանակ ներհրումն իրականացնում եք ոչ այն պահին, երբ իսկապես դրա ցանկությունն ունեք կամ երբ զգում եք, որ բավականաչափ գրգռված եք: Ներհրումն այդ ժամանակ անհարմարություն և ցավոտ զգացողություն է առաջացնում ցանկացած կնոջ մոտ: Հնարավոր է, որ դուք ունեք սեռական հետաքրքրության պակաս, սեռական գրգռում ապրելու համար ոչ բավարար մոտիվացիա, սեռական երևակայությունների սակավություն: Գուցե, Դուք զոհ եք դառնում Ձեր ամուսնու շտապողականությանը, երբեմն տղամարդիկ արագ ներհրում են անում, քանի որ կարծում են, որ եթե մի փոքր էլ ուշացնեն այդ գործողությունը, ապա կկորցնեն իրենց էրեկցիան: Ցավի այլ պատճառներ ևս գոյություն ունեն՝ ինքնաբավարարման հաճախակի վարժանքներ, հատկապես ինչ-որ առարկայի ներհրման տարբերակով, հիգիենիկ խնամքի ոչ բավարար վիճակ, պահպանակի նկատմամ ալերգիկ ռեակցիայի դրսևորում և այլն։ Խորհուրդ կտամ այցելել մասնագետի։

Փակել

Սեքսի ժամանակ ցավեր եմ ունենում

1. Սեքսի ժամանակ ցավեր եմ ունենում, հատկապես այն ժամանակ, երբ ամուսինս արագ հրոցով ներս է թափանցում: Արդյո՞ք այդ կտրուկ ներթափանցումն է պատճառը, թե՞ այլ խնդիր կա:

Պատասխան

Սեռական գործողության ժամանակ ցավերը, եթե չկան դրան նպաստող ֆիզիոլոգիական-գինեկոլոգիական բնույթի պատճառներ, խոսում են այն մասին, որ Ձեր մոտ կա սեռական գրգռման անբավարարություն, խոսքը գնում է ոչ միայն հեշտոցի բավարար խոնավացման մասին, այլ նաև այն ներքին հոգեհուզական վիճակի մասին, որն այդ պահին վերապրվում է իբրև սեռական գրգռում: Արագ հրոցով ներհրումը ուժեղ գրգռման վերապրումի ժամանակ կարող է անգամ հաճելի թվալ և էլ ավելի խորացնել այդ գրգռումը, եթե չլինի վերոնշյալ խնդիրը:

Փակել

2. Բարև Ձեզ բժշկուհի: Ես 27 տարեկան եմ, արդյո՞ք այս տարիքում հարաբերություն ունենալը կարող է վատ անդրադառնալ առողջության վրա: Ի դեպ, այդ ընթացքում ցավեր եմ զգում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան

Բարի օր, 27 տարեկանը համարվում է մի տարիք, որում ենթադրվում է, որ հոգեսեռական զարգացումը հասել է իր ավարտին և անձը կարող է և ցանկություն ունի ստանձնել պատասխանատու սեռական վարք: Սակայն լինում են տատանումներ, երբեմն հոգեսեռական զարգացումը չի ավարտվում անգամ 40 տարեկանում և այդ մարդուն սեռապես հասուն համարել չի կարելի: Սեռապես հասուն է համարվում այն անձը, ով ունի կայուն սեռային պատկանելիության գիտակցում, մարմնասեռական հասունություն և զույգային հարաբերման մեջ սեփական սեքսուալությունը անկաշկանդ դրսևորելու կարողություն: Ցավի պատճառները տարբեր են, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական։ Հնարավոր է, որ Ձեզ մոտ առկա է նյարդամկանային լարվածություն՝ հոգեսեռական զարգացման հապաղման հետևանքով, հնարավոր է զարգացման կանգ էրոտիկ փուլում։ Նախ և առաջ խորհորդ կտամ գինեկոլոգիան ստուգում անցնել՝ հերքելու համար այն խնդիրերը, որոնք ֆիզիկապես ցավի պատճառ են հանդիսանում, ապա նոր դիմել բժիշկ-սեքսոլոգի խորհրդատվությանը:

Փակել

3. Ես 23 տարեկան եմ: Ամուսնացած եմ, սեռական հարաբերության ժամանակ այրող ցավի զգացում ունեմ, հետազոտվել եմ գինեկոլոգի մոտ, բժիշկն ասաց, որ ամեն ինչ կարգին է, և իմ ցավի պատճառը հոգեբանական է: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվեմ այս վիճակից դուրս գալու համար:

Պատասխան

Այրող ցավը սեռական հարաբերության ժամանակ կոչվում է դիսպարեունիա: Ընդհանրապես ցավն ունի պաշտպանիչ դեր, միայն թե այս դեպքում այն պաշտպանում է ոչ թե իրական վտանգից, այլ հորինված։ Դուք իհարկե չեք գիտակցում, թե այդ ինչպես է, որ դուք ինքներդ եք այդ ցավի հեղինակը, հնարավոր էլ չէ, որ ինքնուրույն ուժերով գիտակցեք դա, քանի որ այն շատ խորը արմատներ ունեցող հոգեսեռական կոնֆլիկտի արդյունք է։ Հնարավոր է, որ ցավի պատճառը լինի նաև հարաբերության ենթատեքստում, այսինքն կապված լինի Ձեր ամուսնու հետ, նրա մոտեցման և Ձեր հանդեպ նրա վերաբերմունքի խնդիր լինի։ Ամեն դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագիտական օգնության, Դուք չեք կարող ինքնուրույն ազատվել այդ ցավից։

Փակել

4. Երբ ամուսինս խորը ներթափանցումներ է անում, ես ցավ եմ զգում ներսում: Ասում են, որ երեխա ունենալուց հետո այդ ցավերը կանցնեն, դա ճի՞շտ է: Շնորհակալ եմ նման հնարավորության համար:

Պատասխան

Դժվար է ասել, որ երեխա ունենալուց հետո այդ ցավերը կանցնեն, քանի որ հայտնի չէ այդ ցավերի պատճառը։ Օրինակ կարելի է մտածել, որ Դուք սեռական օրգանների բորբոքային հիվանդություն ունեք, որի պատճառով էլ ցավ եք զգում, բայց գոյություն ունեն նաև ցավի հոգեբանական ծագման մեծանիզմներ, որոնք երեխա ունենալուց հետո հնարավոր է շարունակվեն։ Ընդհանրապես ժողովրդի մեջ տարածված այն կարծիքը, թե՝ երեխա ունենաս ցավերը կանցնեն, հիմքեր ունի միայն դաշտանային ցավերի հետ կապված, ինչն էլ կնոջ օրգանիզմում հորմոնային վերակառուցման հետևանքով է լինում, քանի որ դաշտանային ցավերը մինչև երեխա ունենալը հենց հորմոնային դիսբալանսի մասին են վկայում: Ցավի ստույգ ախտորոշումը բժշկական զննման կարիք ունի, այնպես որ խորհուրդ չեմ տա սպասել երեխա ունենալուն, այլ անմիջապես հետազոտվել գինեկոլոգի մոտ:

Փակել

5. Մենք ամուսնացած ենք շուրջ 4 ամիս: Սեռական հարաբերությունների ժամանակ ես երբեմն ցավեր եմ զգում: Բացի այդ, հաճախ նկատվում է նրա սերմնահեղուկի արտահոսք հեշտոցիցս: Գուցե ինչ-որ բան սխա՞լ ենք անում: Ես ուզում եմ հղիանալ:

Պատասխան

Ցավը սեռական հարաբերության ժամանակ նորմալ չէ. այն սովորաբար խոսում է հեշտոցի մկանային լարվածության մասին։ Սերմնահեղուկի մի մասը կարող է դուրս թափվել նույն պատճառով։ Մի գուցե ներթափանցումը մինչև վեջ չի ընթանում կամ դուք բավարար գրգռված չեք լինում։ Խորհուրդ կտամ մի անգամ այցելել կլինիկա` ներզննում անցնելու` հերքելու բոլոր այն հնարավոր պատճառները, որոնք կարող են ցավ առաջացնել և նաև խանգարել հղիանալուն:

Փակել

Վախ ցավից

1. Բարև Ձեզ տիկին Նարինե, ես ամուսնացել եմ 4 ամիս առաջ, բայց մինչև հիմա չեմ կուսազրկվել, վախենում եմ ցավից, ի՞նչ խորհուրդ կտաք: Ես և ամուսինս առանձին ենք ինքնաբավարարվում:

Պատասխան

Կուսազրկումից վախը գալիս է շատ պատճառներից, բայց հիմնականում դրա հիմքում ընկած են այդ մասին սխալ պատկերացումներ, թե իբր դա ցավոտ պրոցես է, իբր այդ ժամանակ շատ արյուն է գալիս, որ մինչև անգամ աղջկան հիվանդանոց են տանում: Սակայն այս վախը կարող է ավելի խորքային բնույթ ունենալ, օրինակ վախենում են աղջիկ լինելուց կին դառնալ, ուստի և մեծանալ, վախենում են երեխա ունենալ, որ կնշանակի ծնող դառնալ և դադարել երեխա լինել, վախենում են հոգսերից և պատասխանատվությունից: Կամ հնարավոր է այդ վախը ավելի վաղ տարիքի և հատկապես մանկական վախերի վերամարմնավորում լինի: Այս վախի պատճառով առաջանում է սեքսոլոգաիական մի հիվանդություն, որի անունն է՝ վագինիզմ, դա մի վիճակ է, երբ հեշտոցամուտքը կծկվում է և անհնարին դարձնում առնանադամի ներհրումը: Ինքնաբավարարումը, որի մասին խոսում եք էլ ավելի կարող է բարդացնել ձեր վիճակը, ուստի խորհուրդ կտամ դադարեցնել այդ վարքը և դիմել բուժական օգնության՝ Ձեր վախը հաղթահարելու համար:

Փակել

2. Ինձ մտահոգում է մի հարց, որը ես ամաչում եմ քննարկել որևէ մեկի հետ: Ես ամուսնացել եմ մոտ 5 ամիս առաջ և մինչև հիմա կույս եմ, քանի որ ամեն անգամ, երբ ամուսինս մոտենում է կուսաթաղանթիս, ես այնպիսի ցավ եմ զգում, որ նրան հետ եմ մղում: Խնդրում եմ խորհուրդ տաք` ի՞նչ կարելի է անել:

Պատասխան

Ցավի պատճառը նյարդամկանային լարվածությունն է, եթե հեշտոցամուտքի մկանը թույլ և հանգիստ լինի, ոչ մի ցավ էլ չի լինի: Այս խնդիրը կոչվում է վագինիզմ և ենթակա է բուժման, սեփական ուժերով այն հնարավոր չէ հաղթահարել։ Բուժումը իրականացվում է համակցված եղանակով՝ խոսքային թերապիայի և որոշ դեղորայքի կիրառմամբ, որոնք կօգնեն ձերբազատվել լարվածությունից: Խորհուրդ կտամ անհապաղ այցելել, քանի որ ինչքան այս խնդիրը ձգձգվում է, այնքան բուժումը դժվարանում է և երկարում։

Փակել

Ցավ առաջին պահին

1. Բարև Ձեզ: Կարճ ձևակերպեմ հարցս. ամեն անգամ սեռական հարաբերության ժամանակ՝ առաջին պահին(ներս հրման ժամանակ) ահավոր ցավ եմ զգում: Ի՞նչը կարող է դրա պատճառը հանդիսանալ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Դա նրանից է, որ ներհրման պահին հեշտոցամուտքը բավարար խոնավացած և թուլացած չի լինում: Սա խոսում է ոչ բավարար սեռական գրգռման մասին: Սեռական կիրքը Ձեզ մոտ չի հասել իր հասունությանը և դուք բավարար սեռազգայուն չեք դարձել, որպեսզի ապրեք սեռական գրգռման այնպիսի մակարդակ, երբ պատկերացումն անգամ բավարար է, որպեսզի հեշտոցամուտքը խոնավանա: Այս ամենը հնարավոր է զարգանա, եթե Դուք ունենաք կանոնավոր սեռական կյանք Ձեր սիրելի անձնավորության հետ։ Սակայն նախ և առաջ խորհուրդ կտամ լուծել այն ներքին հոգեսեռկան խնդիրները, որոնց պատճառով սեռական կրքի հասունացումը կանգ է առել։

Փակել