Բժշկական խորհրդատվությունը բժիշկ-սեքսոլոգի հետ անհատական հանդիպում է: Այն տևում է 50 րոպե, որի ընթացքում բժիշկը զրույցի և ուղղորդող հարցերի օգնությամբ վեր է հանում առկա խնդիրը, պարզում անհրաժեշտ հետազոտությունները, հստակեցնում խնդրի կարգավորման ուղիները և բուժման հետագա ռազմավարությունը: Բժշկական խորհրդատվությունն անհրաժեշտության դեպքում իրականացվում է զույգի հետ համատեղ: Խստագույնս պահպանվում է բժշկական գաղտնիությունը:

Բժշկական խորհրդատվությունն իրականացվում է հետևյալ խնդիրների առկայության դեպքում.

Կանանց սեքսուալ խնդիրներ` վագինիզմ (ներթափանցման խանգարում), անօրգազմիա, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, սեռական բավարարման խանգարում:

Տղամարդկանց սեքսուալ խնդիրներ` էրեկցիայի խանգարում (պոտենցիայի նվազում, սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն:

Ինչպես նաև` ամունական զույգի սեռական աններդաշնակություն, սեռական խանգարումներ` պայմանավորված նևրոտիկ և որոշ փսիխոտիկ խանգարումներով, սեռավարակներով, բորբոքումներով և այլն:

Խորհրդատվական այցը կատարվում է նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Պայմանավորվելու համար կարող եք զանգահարել 099-53-28-23 հեռախոսահամարով կամ խնդրի համառոտ նկարագրությամբ ուղարկել նամակ: