ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: բժիշկ-սեքսոլոգ

Գլխավոր

ՆարինԷ Ներսիսյան

ՆարինԷ Ներսիսյան

Զույգային հարաբերությունների բժիշկ, սեքսոլոգ, հոգեթերապևտ, ԼԳԲՏ խորհրդատու, սեռական դաստիարակության փորձագետ, դասախոս, հետազոտող

Ողջույն

Ուրախ եմ այս տիրույթում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել բազմամյա աշխատանքային գործունեությանս պտուղները և կիսվել մասնագիտական փորձառության ձեռքբերումներով՝ հետամուտ լինելով օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն սեռական առողջության, հարաբերություների և ամուսնական ներդաշնակության հետ կապված խնդիրներ՝ ոչ լիարժեք սեռական կյանք, զույգային հաղորդակցման դժվարություններ, ընտանեկան կյանքում հարաբերությունների ու շփման դժվարություններ, սեռական հարաբերության իրականացման խանգարումներ, սեռական հակման անհանգստություններ՝ կապված «սխալ սեռի» և տարիքի զուգընկերոջ հանդեպ սեռական գրավչությամբ, սեռային ինքնության հաստատման ձախողումներ, սեռական բարդույթներ, կաշկանդվածություն, ձանձրույթ, դավաճանության հետևանքով զուգընկերոջ կորստի վտանգ, ընտանիքը պահպանելու հուսահատություն, անպտուղ ամուսնություն:

Չնայած սեռական առողջության հետ կապված խնդիրների բազմազանությանը, որը պայմանավորված է մարդու սեռականության համընդգրկուն բնույթով՝ սկսած սոցիալ-մշակութային արժեքներից, կրոնա-քաղաքական մոտեցումներից, հոգեկան ոլորտի բարձրագույն կարգավորիչներից մինչև բջջաթաղանթում տեղակայված պրոտեինների բիոքիմիական տրանսֆիգուրացիաներ, վստահեցնում եմ, որ ճիշտ մոտեցման պարագայում բոլոր վերոնշյալ խնդիրները ԼՈՒԾԵԼԻ ԵՆ։

Սեքսոլոգիան բժշկության միակ բացառիկ մասնագիտությունն է, որտեղ օգնության դիմողին «հիվանդ» չեն անվանում գուցե այն պատճառով, որ սեռական խնդիր ունեցող մարդն ավելի հիմնարար հարցադրման առջև է կանգնած, քան միայն սեռական ֆիզիոլոգիայի վերականգնումը։ էրոտիկ-սեքսուալը մարդկային էության այն ոլորտն է, որտեղ ծնվում են բազմաթիվ հարցեր կապված մարդկային ինքնության հետ։ Կենդանին իր բնազդի կույր կրողն է և դրա բավարարումը որևէ հարց չի առաջացնում, նրան չի հուզում՝ «ո՞վ եմ ես» հարցը, մինչդեռ Մարդու սեռականությունը հենց այդ հարցադրման պատասխանին տանող կարևոր անցումային ու, թերևս, ամենավերջին օղակն է, որին հետևում է ներդաշնակության ու խաղաղ հարաբերությունների հաստատումը՝ սեռական առողջացմամբ ու ինքնադրսևորմամբ։

Իմ մասին

CV | Նարինէ Ռազմիկի Ներսիսյան | Բժիշկ-սեքսոլոգ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆ
2016-ից Մասնավոր պրակտիկա Երևանում
2014-ից Հետազոտող, հետազոտական հետաքրքրության ոլորտներ՝ սեռական ցանկություն, սեռական վարքի դրդապատճառները, սեռական ցանկությունների անհամապատասխանություն, սեռական տրավմաներ, սեռային ինքություն։
2002-2018թթ Բժիշկ-սեքսոլոգ ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայում
2003-2018թթ Դասավանդող ասիստենտ ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնում
2001-2003թթ Ավագ լաբորանտ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնում
ԿՐԹՈւԹՅՈւՆ
2018 Fellow of the European Committee of Sexual Medicine (FECSM) as designated by European Union of Medical Specialists (UEMS)
2011
(Հուլիս, դեկտեմբեր)
Սեքսուալ խնդիրների բժշկության Եվրոպական դպրոց, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա, Սբ Կատերին Քոլեջ
2000-2002թթ ԵՊԲՀ հետդիպլոմային ուսուցում կլինիկական օրդինատուրայում՝ Սեքսոպաթոլոգիա մասնագիտությամբ
1994-2000թթ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ
1984-1994թթ Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոց
ԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐ
2014 Դրամական պարգևատրում Նյարդահոգեդեղաբանության Եվրոպական քոլեջի կողմից գիտական մտքի նորարության համար
2011 Սեքսուալ Բժշկության Միջազգային Միության (ISSM) Կրթաթոշակ
1999-2000 Մխիթար Հերացի անվանական կրթաթոշակ
1997-1998 Դրամական պարգևատրում Սան-Ֆրանցիսկոյի Հայ Պրոֆեսիոնալների կողմից հետազոտական աշխատանքների համար
1994 Պարգևատրում ոսկե մեդալով հանրակրթական դպրոցը կատարյալ գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈւԹՅՈւՆ
Սեքսուալ առողջության պաշտպանություն հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ
Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցիացիայի (World Association for sexual health) անդամ
Սեքսուալ բժշկության եվրոպական կազմակերպության (European Society for Sexual Medicine) անդամ
ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ ԵՎ ԳԻՏԱՄԱՐԶԱՆՔՆԵՐ
2018
( 25-27 Փետրվար)
ESSM THE Multidisciplinary Joint Committee of Sexual Medicine (MJCSM) Վերապատրաստական դասընթաց, Լիսաբոն, Պորտուգալիա
2017
(2-3 Նոյեմբեր)
Ֆրանսիայի Սեքսոլոգիայի Ասոցիացիա, Յունգյան քննարկում–ընթերցումներ, Ստրասբուրգ, Ֆրանսիա
 2017
(16-18 Հունիս)
 ESSM STATE OF THE ART SYMPOSIUM – Բարսելոնա, Իսպանիա
2017 (Սեպտեմբեր 23-25) «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի չափորոշիչները», Ծաղկաձոր, Հայաստան
2016
(Հոկտեմբեր 24-26)
Psychotherapeutic approaches for treatment of newborn babies, children, teenagers and their families, Seminar on Updates in Mental Health, Երևան, Հայաստան
2016
(Հոկտեմբեր 14)
Սեռական և Վերարտադրողական առողջության արդի հիմնախնդիրները
2016
(Սեպտեմբեր 29-Հոկտեմբեր 1)
ISSAM X Միջազգային կոնֆերանս, Երևան, Հայաստան
2016
(Մայիս 25-28)
EFS 13–րդ Կոնֆերանս, Դուբրովնիկ, Խորվաթիա
2016
(Փետրվար 5-12)
Expanding the Practice of Sex Therapy at Esalen Institute, Big Sure, CA, USA
2015
(Հոկտեմբեր 18-24)
Զալցբուրգի Weill Cornell հոգեբուժության սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա
2015
(29 Հոկտեմբեր
-1 Սեպտեմբեր)
ECNP 28-րդ Կոնգրես, Ամստերդամ
2015
(Փետրվար 5-7)
ESSM Սեռական առողջության Կոնֆերանս, Կոպենհագեն, Դանիա
2014
(Նոյեմբեր 28-29)
Կոնֆերանս “Սեռական և վերարտադրողական առողջություն”, Աղվերան, Երևան
2014
(Նոյեմբեր 19-20)
ԵՊԲՀ Թիվ 1 հիվանդանոցային համալիրի հիմնադրման 100–ամյակին նվիրված Կոնֆերանս “Կլինիկական բժշկության արդի խնդիրները” թեմայով, Երևան, Հայաստան
2014
(Հոկտեմբեր 10-12)
Սեմինար “Նյարդահոգեդեղաբանություն”, Ծաղկաձոր, Հայաստան
2014
(Սեպտեմբեր 23)
Կոնֆերանս “Ինչպես հաղթահարել խարանը հոգեբուժության ոլորտում”, Երևան, Հայաստան
2013 (Հոկտեմբեր-2014 Ապրիլ) Դասընթաց Հոֆսթրա Նորթ Շոր Լիջ Բժշկական համալսարանի, Նյու Յորք, պրոֆեսոր Մ. Նաճարեանի գլխավորությամբ՝ Իմացական վարքային թերապիա, Նորմալ զարգացման խնդիրներ, Ախտորոշումներ և կլինիկական սեմինարներ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի և Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի համագործակցությամբ:
2013
(Հոկտեմբեր 28-29)
Կոնֆերանս, “Սեռական խնդիրների ախտորոշման և բուժման արդի ստրատեգիական մոտեցումները”, Երևան, Հայաստան
2013
(Փետրվար 12-14)
Սեմինար “Հաշմանդամություն ունեցող կանանց առողջությունը», Ծաղկաձոր, Հայաստան
2012 Միջազգային ֆորում ”Սեռական առողջություն, Բժշկական և հոգեբանական հեռանկարներ”. Ծաղկաձոր, Հայաստան
2011 (Դեկտեմբեր 14-21) Սեռական Առողջության Եվրոպական Կազմակերպպության ամենամյա Կոնգրես, Միլան, Իտալիա
2011
(Հուլիս 1-29 )
ESSM Օքսֆորդի Սեռական բժշկության կրթական 5-րդ ծրագիր, St Catherine’s College, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա
2011
(Հունիս 12-16)
Սեքսուալ առողջության համաշխարհային 20-րդ գիտաժողով, Գլազգոու, Մեծ Բրիտանիա
ՏՊԱԳՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1 Nersisyan N, Hakobyan A, Azatyan R et all , Masturbation among women with depressive mood state and hyperactive sexual desire , Medicine Science and Education, scientific and informational journal, feb, No 18, 2015, p 70
2 Nersisyan N., Hakobyan A., Hakobyan S., (2014) The age of erotic interest awakening and its role in female sexuality development. Proceedings of the Conference ”Current issues of clinical medicine” dedicated to the 100 th anniversary of the foundation of university clinical hospital N1, Yerevan, Armenia, p. 466
3 Hakobyan A. E., Hakobyan S. V, Nersisyan N. R. Models of psychosomatic relationship in female sexual response cycle, Armenian Journal of Mental Health, Armenian Journal of Mental Health, 5(2), 2014, p. 23
4 Hakobyan A., Hakobyan A., Nersisyan N. et all , Negative effect of PDE-5 inhibitors on female sexuality and marital relationship, proceedings of the VIII international congress on Men’s Health, Yerevan, Armenia, 26-28 April, 2012, p. 56
5 Nersisyan N., Hakobyan A., Azatyan R., (2011) New Approach To Premature Ejaculation Treatment, J Sex Med 2011;8(suppl 3):84–299, Proceedings from the 20th World Congress of Sexual Health
6 Nersisyan N., Hakobyan A., Azatyan R., (2011) Personality Patterns and Clinical Syndromes in Patients Diagnosed with Vaginismus, J Sex Med 2011;8(suppl 3):84–299, Proceedings from the 20th World Congress of Sexual Health
7 Nersisyan N.R. Azatyan R. E. (2010) Peculiarity of Treatment of Vaginismus Co-morbidity with Obsessive Compulsive Disorders. The New Armenian Medical Journal, Volume 4, No 3, 89 p.
8 Nersisyan N., Hakobyan A., (2009) Factors Contributing to Sexual Desire Inhibition. Medicine, Science and Education/ The Materials of International Scientific Conference “Sexual Health”, Yerevan, Armenia
9 Nersisyan N., Azatyan R (2008). Clinical Sexology. Textbook for foreign students
10 Nersisyan N.R. (2007) Contemporary concepts on sexual desire and their clinical assessment, Medical science of Armenia, 47 (1). pp. 35-40. ISSN 0514-7484
11 Nersisyan N., Hakobyan A., Azatyan R., (2007) Sexual dysfunctions among patients with cardiovascular diseases Proceedings of the France-Armenian Congress on Sexual dysfunctions in Cardiovascular diseases
12 Հակոբյան Ա․, Ներսիսյան Ն․ Կլինիկական սեքսոլոգիա, դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար, (2006)
13 Hakobyan A., Azatyan. Nersisyan N., (2006) Dyspareunia of nonorganic genesis, clinical case discussion. Proceedings of congress on Urgent problems of Gynecology and Obstetrics, , p. 26-30
14 Hakobyan A, Grigoryan A., Nersisyan N. (2006) Incidence of nocturnal enuresis and its relation with nocturnal pollution among military service men in the armed forces of the republic of Armenia, “Military medicine-challenges of 21 century” 3-rd International military medical conference, , 76-78
15 Hakobyan A., Nersisyan N., (2006) Psychophysiology of sexual desire inhibition National Health Institution, Scientific reports and works
16 Hakobyan., Grigoryan., Nersisyan N. et all., (2005) The complications of not rational prescriptions Erebouni Medical Journal, 1-4., p 21-24
17 N. Nersisyan, A. Hakobyan. A. Grigoryan, (2004) Use of Levitra for treatment neurotic erectile dysfunction Conference on “Mental Health Perspectives in Public Health”, Yerevan, Armenia
Գտնվում եմ հարաբերության մեջ, ունեմ երկու որդի
Ազատ տիրապետում եմ անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին

Իմ պատմությունը

Մասնագիտությամբ բժիշկ եմ, բժիշկ-սեքսոլոգ:

Բժիշկ դառնալու փափագն ունեցել եմ դեռևս մանկուց, հավանաբար այդ մասնագիտության հանդեպ հորս ունեցած ակնածանքի շոնրհիվ։ Իսկ սեքսոլոգիայի ընտրությունը, որպես նեղ մասնագիտացում, պայմանավորված է եղել կյանքի ամենազարմանահրաշ երևույթը՝ ծննդյան առեղծվածը բացահայտելու ցանկությամբ։ Մինչ օրս էլ համոզված եմ, որ երեխան չի ծնվում այն պահին, երբ դուրս է գալիս կնոջ սեռուղիներից, ոչ էլ այն պահին, երբ միմյանց են ձուլվում սեռական բջիջիները (թե չէ մանկաբարձ-գինեկոլոգ կդառնայի), այլ դրանից շատ ավելի վաղ, երբ Գիտակցության հորիզոնում նշմարվում է Լույսի նոր շողքի դրսևորման անհրաժեշտությունը (կարծում եմ պարզ է, թե ինչու եմ ընտրել հոգեբուժության ճյուղ հանդիսացող մասնագիտություն)։

Ծնվել ու մեծացել եմ Երևանում։ Հայրս, ում նախնիները Ղարսից են գաղթել, ճարտարապետ էր, մայրս՝ (ում մայրական կողմը ռուսական արյուն է կրում) հորս օգնականն էր, թե´ աշխատավայրում, թե´տանը։ Կարծում եմ, որ տներ նախագծելու ծնողներիս մեծ սերն ու հակումը փոխանցվել է նաև ինձ, քանի որ իբրև բժիշկ զբաղվում եմ նույն գործով, եթե ընդունենք, որ մարդու մարմինը ևս տուն է, «այն տաճարը, որում բնակվում ենք», իսկ ցանկացած տուն վերանորոգման, պահպանման ու մաքրման կարիք ունի։

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորելու հենց առաջին տարիներից իմ նախասիրությունների շարքում միշտ եղել են մարդու վարքն ուսումնասիրող գիտությունները։ Իբրև ուսանող այն համոզումն ունեի, որ հորմոնները մարդու վարքի կազմակերպման գործում ամենավերջին տեղն են զբաղեցնում։ Ինչն էր ինձ ամենից շատ անհանգստացնում այն ժամանակ, դա լաբորատոր առնետների վրա մեր կատարած գիտափորձերն էին, որոնց հիման վրա հոդվածներ էինք տպագրում։ Իմ մեջ միշտ այն սկեպտիկ վերաբերմունքն էր տիրում, թե այդ ինչպես կարելի է առնետների վրա կատարած հայտնագործումները հետագայում տարածել մարդու վրա և դեռ մարդկային վարքի կանխատեսումներ անել։ Երիտասարդ գլխումս անընդհատ հնչում էր հուզախռով հարցը. «Մի՞թե մարդը չի տարբերվում կենդանուց»:

Կարդալ ավելին

Երևանի բազմաթիվ կլինիկաներում անցկացրած ժամանակը, հայազգի և արտերկրյա բժիշկների հետ շփումը, հիվանդների հետ աշխատանքը, ինձ ավելի ու ավելի էր մոտեցնում այն մտքին, որ առողջությունը չի սահմանափակվում ֆիզիկական մարմնով, այլ ամփոփում է իր մեջ մարդու հոգեկան և սոցիալական գործունեության ոլորտները։ Ֆիզիկապես կատարյալ առողջ, բայց հոգեկան ու սոցիալական ոլորտներում բարձրագույն արժեքներից զուրկ մարդուն դեռ ուսանող տարիներին առողջ չէի համարում, այլ կերպ ասած, մարդկային կերպարը կորցրած մարդը ինձ համար հիվանդ մարդ էր, թեկուզ նրա բոլոր օրգան համակարգերը կատարյալ գործառեին։ Ինչպես չենք կարող առողջ համարել վանդակում փակված առյուծին, որ կորցրել է կենդանական բնազդները դրսևորելու հանարավորությունը, այնպես էլ առողջ չէ այն մարդը, ով կորցրել է մարդկային կոչման իր առաքելությունը՝ վերածվելով վեգետատիվ օրգանիզմի կամ բնազդները բավարարող կենդանի էակի։

Մտքիս անդադար որոնումները բերեցին Երևանի հոգեբուժական կլինիկաներ և վերջնական ձևակերպում տվեցին իմ գլխում շարունակ պտտվող այն վարկածին, ըստ որի առողջությանը հասնելու համար անհրաժեշտ է սկսել ներսից, ներքին ճիգ գործադրել՝ «ի մահ հիվանդությանը»՝ «մարմինը կառուցելով հոգու շուրջ»։ Հակառակ դեպքում, ինչպես օրինակ հոգեկան հիվանդությունների պարագայում, երբ բանական քննադատությունն ի սպառ վերացած է, առողջացման ամեն տեսակի հույսերը մարում են։

Սեռական առողջության ոլորտն ընտրեցի, որովհետև այստեղ գործ ունես հոգեկանի ամենանուրբ շերտերի հետ, իսկ էությամբ, որպես մարդ՝ ինքս էլ շատ խորը և նուրբ զգացումներ ապրող եմ։

Կլինիկական պրակտիկ աշխատանքի սկզբնական տարիներին հիմնականում առաջնորդվել եմ ռուսական դպրոցի մոտեցումներով, քանի որ իմ պատկառելի ուսուցիչը՝ Արամ Էդուարդի Հակոբյանը, այդ դպրոցի սանն է։ Հետագայում, Օքսֆորդի համալսարանում աշխարհի առաջատար ու հեղինակավոր մասնագետների կողմից մեկ ամսյա ինտենսիվ ուսուցումը և շփումն արտերկրյա կոլեգաների հետ իմ մեջ ձևավորեց բժշկական սեքսոլոգիայի դասական՝ անգլո-եվրոպական մտածողություն։ Երբ վերադարձա Հայաստան, սկսեցի գիտական հետազոտություն իրականացնել ուղղված կանանց սեռական խանգարումների պատճառածագմանը՝ առաջնորդվելով գիտական աշխարհի համընդհանուր պատկերացումներով, տպագրեցի մի քանի գիտական հոդվածներ։ Այդ ժամանակ էր, որ առաջարկություն ստացա աշխատել հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց հետ։ Դա հանդիպում էր կյանքի նկատմամբ մարդկային ոգու անբացատրելի ուժի և ձգտման հետ, որի պարագայում անհեթեթ է դառնում մտածել, թե ֆիզիկական մարմինն իրենով ի զորու է որոշիչ դեր կատարել կամ որևէ սահմանափակում բերել։

Մի քանի տարի անց Esalen-ում (ԱՄՆ, Կալիֆորնիա), որտեղ մասնակցում էի սեռականը և հոգևորը թեմայով մի սեմինարի, հանդիպեցի այլընտրանքային բժշկությամբ զբաղվող մի քանի նշանակալի մարդկանց, այդ թվում մի շամանի, ով բավական տպավորիչ աշխատանքային արդյունքեր ուներ, ինչին ականատես եղա իմ աչքով։ Արևելյան և Արևմտյան մշակույթների խաչմերուկում ձևավորված նոր տեսակի մտածողությամբ վերադարձա հայրենիք, մարդիկ, ում հանդիպեցի Սան Ֆրանցիսկո քաղաքում, իմ մեջ ամրապնդեցին սեռական առողջության դասական գիտական պատկերացումների սահմանափակությունը և ժամանակակից բժշկության ուղեցուցային մոտեցումների անկատարելությունը։

Սեռական առողջության ոլորտում մասնագիտական գործունեություն եմ ծավալում գրեթե 20 տարի, այս ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ ու բազմապիսի սեռական խանգարումների ու խնդիրների։ Աշխատել եմ ինչպես զույգերի, այնպես էլ առանձին անհատների, թե´ կանանց, թե´ տղամարդկանց հետ, սեռական աններդաշնակությունների, սեռական տրավմա տարած, սեռային ինքնության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Աշխատանքային փորձը և սեփական հետազոտությանս արդյունքները փաստում են, որ սեռական բոլոր կարգի խնդիրները լուծելի են, որոշները մեծ համառություն և ահռելի ջանքերի գնով, մյուսներն ավելի հեշտ ու մի քանի թեթև միջամտությամբ։ Բուժման մեջ ամենից շատ կարևորում եմ խոսքը, քանի որ հավատում եմ խոսքի հրաշագործ ազդեցությանը, կարելի է ասել կիրառում եմ հիմնականում խոսքային թերապիա և միայն եզակի դեպքերում դիմում եմ դեղորայքի օգնությանը, որով պահանջվում է վերականգնել մարմնի վրա հիվանդության թողած հետքը։

Ինչն է ինձ ամենից շատ ոգեշնչում՝ բուժման արդյունքում հայտնված իրական սերն իր պտուղներով, բերկրանքի ու երջանկության րոպեներով, որը զույգն ապրում է էրոտիկ հարաբերությունների իրական նշանակությանը հասնելով։ Աշխատանքային գործունեությանս յուրաքանչյուր վայրկյան գործ ունեմ հիվանդությունը հաղթելու, մարդուն առողջացնելու բարդ ու դժվարին պատասխանատվության հետ։

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений