Սեմինարի անվանումը – ԽԵԼԱՄԻՏ ԵՎ ԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Ու՞մ համար է նախատեսված – Սեմինարը նախատեսված է այն զույգերի և անհատների համար, ովքեր հոգևոր կապի և սեռային հաղորդակցման նվազ փորձառության պատճառով կանգնած են զուգընկերոջ հետ առողջ, կայուն և ամուր հարաբերությունների կառուցման խնդրի առջև:

Իմանալ ավելին

Սեմինարի բովանդակությունը – Սեռական հարաբերությունների վերաբերյալ սոցիալ-մշակութային մեր մտակերտվածքում կարծրացած որոշ գաղափարներ և թյուր ընկալումներ վնասում և խանգարում են մերձավոր անձնավորության հետ առողջ հարաբերությունների ձևավորմանը: Սեմինարի ընթացքում բժիշկ-սեքսոլոգը ոչ միայն կուսուցանի և կփոխանցի սեռային գրագետ և իմաստավորված հարաբերությունների ձևավորման նրբություններն ու անհրաժեշտ հմտությունները, այլև մասնակիցներին հաղորդակից կդարձնի նյութի վերաբերյալ միջազգային գիտական վերջին հետազոտություններին: Ինչպես վկայում են հետազոտկան տվյալները, գիտակցված և խելամտորեն կառուցված սեռական հարաբերություններն օգնում են արտահայտել սեռական հույզերը և ամրապնդում զույգերի միչև նվիրվածությունն ու հավատարմությունը:

Սեմինարի նպատակը – Սույն սեմինարը կօգնի վեր հանել առողջ հարաբերությունները վտանգող ազդեցությունները և կառաջարկի հոգևոր կապի ստեղծման եղանակներ` փոխկապակցելով սեռական փորձն ու հոգևոր խորաթափանցությունը: Մասնակիցները կբացահայտեն սիրո և վստահության վրա խարսխված այնպիսի ուղիներ, որոնք տանում են դեպի հոգեթով և ամուր հարաբերություններ:

Սեմինարը կվարի բժիշկ-սեքսոլոգ Նարինէ Ներսիսյանը

Սեմինարի ժամաքանակը – 6 ժամ, շաբաթական մեկ հանդիպում` 2ժամ տևողությամբ

Գրանցման կարգը – Խնդրում ենք ձեր մասնակցությունն ամրագրելու համար զանգահարել (099) 53 28 23 հեռախոսահարով, կամ գրել հաղորդագրություն info@narinenersisyan.com էլ. հասցեին: Տեղերը սահմանափակ են:

Փակել